02:07  ,  3 մարտի, 2022

«Լիվերպուլին» հաղթանակ բերեց Մինամինոյի դուբլը (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լիվերպուլը» տանը խաղաց «Նորվիչի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

«Լիվերպուլի» կազմում դուբլի հեղինակ դարձավ ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոն։

«Լիվերպուլը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Պայքարը շարունակում է նաեւ «Սաութհեմփթոնը», որը 3։1 հաշվով պարտության մատնեց «Վեստ Հեմին»։

Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Լիվերպուլ» - «Նորվիչ»՝ 2։1 (տեսանյութ)

Տակումի Մինամինո, 27, 39 - Լուկաս Ռուպ, 76

«Սաութհեմփթոն» - «Վեստ Հեմ»` 3։1

Ռոմեն Պերո, 31, Ջեյմս Ուորդ-Պրաուս, 69, 11մ, Արմանդո Բրոյա, 90+5 - Մայքլ Անտոնիո, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս