02:30  ,  2 մարտի, 2022

Անգլիայի գավաթ․ «Տոտենհեմը» դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Լոնդոնի «Տոտենհեմն» ավարտեց պայքարն Անգլիայի գավաթի խաղարկությունում։

1/8 եզրափակիչում իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Միդլսբրոյին» եւ պարտություն կրեց լրացուցիչ ժամանակում 0։1 հաշվով։

Դաշտի տերերի հաղթական գոլը 107-րդ րոպեին խփեց 19-ամյա անգլիացի հարձակվող Ջոշ Քոբուրնը՝ իր թիմին դուրս բերելով քառորդ եզրափակիչ։

Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Միդլսբրո» - «Տոտենհեմ»՝ 1։0 (հիմնական ժամանակ՝ 0։0) (տեսանյութ)

Ջոշ Քոբուրն, 107

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում