01:23  ,  2 մարտի, 2022

Անգլիայի գավաթ․ «Քրիսթալ Փելասի» հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Լոնդոնի «Քրիսթալ Փելասը» սեփական խաղադաշտում մրցեց «Սթոք Սիթիի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Լոնդոնյան թիմից աչքի ընկան սենեգալցի կիսապաշտպան Շեյկու Կույատեն եւ հոլանդացի կիսապաշտպան Ժայրո Ռիդեւալդը։

«Քրիսթալ Փելասը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Քրիսթալ Փելաս» - «Սթոք Սիթի»՝ 2։1 (տեսանյութ)

Շեյկու Կույատե, 53, Ժայրո Ռիդեւալդ, 82 - Ջոշ Թիմոն, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում