18:29  ,  28 փետրվարի, 2022

Հոկեյի միջազգային ֆեդերացիան կհեռացնի Ռուսաստանին եւ Բելառուսին

Հոկեյի միջազգային ֆեդերացիան կհեռացնի Ռուսաստանին եւ Բելառուսին իր կազմից՝ զրկելով այդ երկրների հավաքականներին միջազգային մրցումների մասնակցելու հնարավորությունից, հաղորդում է Ֆինլանդիայի Iltalehti-ն։ Պատճառը Ուկրաինայում ռուսական զինուժի գործողություններն են։

Ավելի վաղ Ֆինլանդիան հայտարարել էր, որ բացառում է Ռուսաստանի եւ Բելառուսի հավաքականների մասնակցությունը 2022թ. աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի մայիսին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում եւ Տամպերե քաղաքում։ Նրանց կփոխարինեն Ավստրիայի եւ Ֆրանսիայի հավաքականները։

Միջազգային ֆեդերացիան Ռուսաստանին կզրկի նաեւ այս տարի Նովոսիբիրսկում եւ Օմսկում նախատեսված աշխարհի երիտասարդական առաջնությունից եւ 2023թ. աշխարհի առաջնությունից, որը պետք է ընդունի Սանկտ Պետերբուրգը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս