01:57  ,  28 փետրվարի, 2022

«Բարսելոնան» խնդիրներ չունեցավ՝ 4։0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց Բիլբաոյի «Աթլետիկին»։ Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։

Կատալոնական թիմի գոլերը խփեցին հարձակվողներ՝ գաբոնցի Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ֆրանսիացի Ուսման Դեմբելեն, հոլանդացիներ Լյուկ Դե Յոնգը եւ Մեմֆիս Դեպայը։

«Բարսելոնան» 25 խաղից հետո 45 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է հետ 26 հանդիպում անցկացրած եւ երրորդ տեղում գտնվող «Բետիսից»։ «Աթլետիկը» 8-րդն է՝ 37 միավոր։

Եվրոպական լիգաներում հանդիպումների մեկնարկից առաջ տեղի են ունենում Ուկրաինայում ռուսական զինված ուժերի ռազմական գործողությունների դադարեցման եւ խաղաղության կոչով միջոցառումներ։

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Բարսելոնա» - «Աթլետիկ»՝ 4։0 (տեսանյութ)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 37, Ուսման Դեմբելե, 73, Լյուկ Դե Յոնգ, 90, Մեմֆիս Դեպայ, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս