01:37  ,  24 փետրվարի, 2022

«Լիվերպուլի» տպավորիչ հաղթանակը՝ 6։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 19-րդ տուրից տեղափոխված խաղում «Լիվերպուլն» ընդունեց «Լիդս Յունայթեդին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը տպավորիչ հաղթանակ տարավ 6։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձան եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը եւ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։ Աչքի ընկան նաեւ կամերունցի պաշտպան Ժոել Մատիպն ու հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը։

«Լիվերպուլը» (26 խաղ) 60 միավորով երկրորդն է եւ 3 միավոր է հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» (26 խաղ)։ «Լիդս Յունայթեդը» (25 խաղ) 15-րդ տեղում է՝ 23 միավոր։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Լիվերպուլ» - «Լիդս Յունայթեդ»՝ 6:0 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 15, 35, 11մ, Ժոել Մատիպ, 30, Սադիո Մանե, 80, 90+1, Վիրջիլ վան Դեյք, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս