11:14  ,  23 փետրվարի, 2022

Բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանի դոպինգ-նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ

Բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանի` Հայաստանի առաջնության ժամանակ վերցված դոպինգ-նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ՝ Ֆուրոսեմիդ (S5 միզամուղ և քողարկող միջոցներ), հայտնում է Հայաստանի հակադոպինգային գործակալությունը:

Դալլաքյանը ժամանակավորապես հեռացվում է սպորտից՝ հակադոպինգային կանոնների հնարավոր խախտման պատճառով։

Եթե հետաքննության ընթացքում ապացուցվի, որ մարզիկը հակադոպինգային կանոններ չի խախտել, համապատասխան որոշումը նույնպես կհրապարակվի։

Քանի դեռ մարզուհու գործն ընթացքի մեջ է, Հակադոպինգային գործակալությունը որևէ մեկնաբանություն չի տալու:

48 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի հետ մեկնել է Բուլղարիա։ Նա պետք է մասնակցեր Ստրանջայի մրցաշարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում