00:17  ,  23 փետրվարի, 2022

The Airthings Masters. Լեւոն Արոնյանը չհաղթահարեց նախնական փուլի արգելքը

Շախմատային The Airthings Masters օնլայն մրցաշարում փետրվարի 22-ին ավարտվեց նախնական փուլը եւ հայտնի դարձան քառորդ եզրափակիչի մասնակիցները։

Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) նախավերջին տուրում հաղթեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին, սակայն վերջին տուրում պարտվեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյին եւ 21 միավորով գրավեց 9-րդ տեղը՝ ավարտելով պայքարը։ Հաղթանակի համար տրվում էր 3, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։

Հայ գրոսմայստերը նախորդ տուրերում հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկին, չինացի Դին Լիրենին, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային, ոչ ոքի խաղացել գերմանացի Վինսենտ Կեյմերի, վիետնամցի Լե Կուանգ Լիեմի, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի, հոլանդացի Անիշ Գիրիի, կանադացի Էրիկ Հանսենի եւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, պարտություն կրել 18-ամյա ամերիկացի Հանս Նիմանից, հնդիկ Ռ․ Պրագնանադհայից եւ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւից։

Նախնական փուլին մասնակցում էր 16 շախմատիստ։

Փլեյ-օֆֆ դուրս եկան Նեպոմնյաշչին, Կարլսենը, Արտեմիեւը, Եսիպենկոն, Հանսենը, Դին Լիրենը, Լե Կուանգ Լիեմը եւ Կեյմերը։

The Airthings Masters-ը Meltwater Champions Chess Tour-ի 9 մրցաշարերից առաջինն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում