23:30  ,  20 փետրվարի, 2022

«Բետիսը» հաղթեց եւ երրորդն է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բետիսը» Սեւիլիայում հյուրընկալեց «Մալյորկային» եւ պարտության մատնեց 2։1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձան իսպանացի պաշտպան Ալեքս Մորենոն եւ բրազիլացի հարձակվող Վիլիան Ժոզեն։

«Բետիսը» 46 միավորով երրորդն է եւ 4 միավոր առաջ է չորրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Մալյորկան» 16-րդն է՝ 26 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բետիս» - «Մալյորկա»՝ 2։1 (տեսանյութ)

Ալեքս Մորենո, 25, Վիլիան Ժոզե, 83, 11մ - Վեդատ Մուրիկի, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով