01:58  ,  20 փետրվարի, 2022

Նեյմարի գոլը, ՊՍԺ-ի պարտությունը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Նանտի» հետ։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։3 հաշվով՝ 3 գոլն էլ բաց թողնելով առաջին խաղակեսում։

Ընդմիջումից հետո ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը, սակայն ավելին անել փարիզյան թիմը չկարողացավ։ 59-րդ րոպեին Նեյմարը չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։

ՊՍԺ-ն 59 միավորով առաջինն է, «Նանտն» ունի 38 միավոր եւ 5-րդն է։

Ֆրանսիայի առաջնություն, 25-րդ տուր

«Նանտ» - ՊՍԺ՝ 3։1 (տեսանյութ)

Ռանդալ Կոլո Մուանի, 4, Կենտեն Մերլեն, 16, Լյուդովիկ Բլաս, 45+6, 11մ - Նեյմար, 47

Չիրացրած 11մ՝ Նեյմար, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս