22:08  ,  19 փետրվարի, 2022

Պեկին-2022. Վերջին օրվա մեդալային ծրագիրը

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 20-ին կվիճարկվեն մեդալների վերջին 5 հավաքածուները։ Տեղի կունենա նաեւ փակման հանդիսավոր արարողությունը։

Պեկին-2022, փետրվարի 20, վերջին մեդալային օր

05:00 (Երեւանի ժամանակ). Լեռնադահուկային սպորտ, խառը թիմեր, զուգահեռ ոլորավայրէջք։

05:05. Քյորլինգ, կանայք, եզրափակիչ։

07:00. Դահուկավազք, կանայք, ընդհանուր մեկնարկով 30 կմ։

07:20. Բոբսլեյ, տղամարդիկ, չորստեղանի։

08:10. Տափօղակով հոկեյ, տղամարդիկ, եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում