02:10  ,  16 փետրվարի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը, Ռոնալդուի առաջին գոլն այս տարի (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 18-րդ տուրից տեղափոխված խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Բրայթոնին»։ Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի գոլերը՝ 2։0։

Ռոնալդուն այս տարի առաջին անգամ դարձավ գոլի հեղինակ։

«Մանչեսթեր Յունայթեդը» (25 խաղ) 43 միավորով բարձրացավ չորրորդ տեղ՝ 2 միավոր գերազանցելով 5-րդ տեղ նահանջած «Վեստ Հեմին» (25 խաղ)։ «Բրայթոնը» (24 խաղ) 9-րդն է՝ 33 միավոր։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրայթոն»՝ 2։0 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 51, Բրունու Ֆերնանդեշ, 90+7

Հեռացում՝ Լյուիս Դանք («Բրայթոն»), 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում