02:10 16 փետրվարի, 2022Անգլիայի առաջնության 18-րդ տուրից տեղափոխված խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Բրայթոնին»։ Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի գոլերը՝ 2։0։
Ռոնալդուն այս տարի առաջին անգամ դարձավ գոլի հեղինակ։
«Մանչեսթեր Յունայթեդը» (25 խաղ) 43 միավորով բարձրացավ չորրորդ տեղ՝ 2 միավոր գերազանցելով 5-րդ տեղ նահանջած «Վեստ Հեմին» (25 խաղ)։ «Բրայթոնը» (24 խաղ) 9-րդն է՝ 33 միավոր։
Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրայթոն»՝ 2։0 (տեսանյութ)
Կրիշտիանու Ռոնալդու, 51, Բրունու Ֆերնանդեշ, 90+7
Հեռացում՝ Լյուիս Դանք («Բրայթոն»), 54
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.