18:33  ,  13 փետրվարի, 2022

Բենզեման «Ռեալի» հետ կմեկնի Փարիզ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման թիմի հետ կմեկնի Փարիզ եւ կպատրաստվի ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարի 15-ին։ Այդ մասին հայտնել է իսպանական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, փոխանցում է Marca-ն։

34-ամյա ֆուտբոլիստը վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից հետո։

Այս մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

«Ռեալ» - ՊՍԺ պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մարտի 9-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում