18:33 13 փետրվարի, 2022Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման թիմի հետ կմեկնի Փարիզ եւ կպատրաստվի ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարի 15-ին։ Այդ մասին հայտնել է իսպանական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, փոխանցում է Marca-ն։
34-ամյա ֆուտբոլիստը վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից հետո։
Այս մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։
«Ռեալ» - ՊՍԺ պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մարտի 9-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.