23:00  ,  12 փետրվարի, 2022

«Նապոլին» ու «Ինտերը» հաղթողին չպարզեցին (ֆոտո)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Նապոլիին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Դաշտի տերերը խաղի հաշիվը բացեցին արդեն 7-րդ րոպեին։ 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց իտալացի հարձակվող Լորենցո Ինսինիեն։

Միլանյան թիմը պարտությունից խուսափեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի գոլի շնորհիվ 47-րդ րոպեին։

«Ինտերը» (24 խաղ) 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Նապոլին» (25 խաղ) հետ է 1 միավոր։ Երրորդ տեղում գտնվող «Միլանը» (24 խաղ) ունի 52 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Նապոլի» - «Ինտեր»՝ 1։1

Լորենցո Ինսինիե, 7, 11մ - Էդին Ջեկո, 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում