02:28  ,  11 փետրվարի, 2022

Իսպանիայի գավաթ․ «Աթլետիկն» ու «Վալենսիան» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում մրցեցին Բիլբաոյի «Աթլետիկն» ու «Վալենսիան»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 2-ին։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը մարտի 3-ին նախատեսված պատասխան խաղում կվիճարկեն «Բետիսն» ու «Ռայո Վալյեկանոն», որոնց առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել է «Բետիսը»։

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Աթլետիկ Բիլբաո» - «Վալենսիա»՝ 1։1 (տեսանյութ)

Ռաուլ Գարսիա, 37 - Ուգո Դուրո, 65

Հեռացում՝ Մաքսի Գոմես («Վալենսիա»), 45+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս