23:16  ,  10 փետրվարի, 2022

Իտալիայի գավաթ․ «Ֆիորենտինան» պայքարից դուրս թողեց «Ատալանտային» (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ատալանտան» Բերգամոյում ընդունեց «Ֆիորենտինային» եւ պարտություն կրեց 2։3 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը։ «Ֆիորենտինայի» հաղթական գոլը ավելացված ժամանակում խփեց սերբ պաշտպան Նիկոլա Միլենկովիչը։

«Ֆիորենտինան» դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի «Յուվենտուս» - «Սասուոլո» դիմակայության հաղթողի հետ։

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Ատալանտա» - «Ֆիորենտինա»՝ 2։3 (տեսանյութ)

Դավիդե Ձապակոստա, 30, Ժերեմի Բոգա, 56 - Կշիշտոֆ Պյոնտեկ, 9, 11մ, 71, Նիկոլա Միլենկովիչ, 90+3

Չիրացրած 11մ՝ Կշիշտոֆ Պյոնտեկ, 71

Հեռացում՝ Լուկաս Կուարտա («Ֆիորենտինա»), 79, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով