09:50  ,  10 փետրվարի, 2022

Ռաֆայել Հարությունյանի սան Նեյթան Չենը՝ մենասահքի օլիմպիական չեմպիոն (ֆոտո)

Ամերիկացի Նեյթան Չենը նվաճեց գեղասահքի տղամարդկանց մենասահքի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։ Պեկինում շարունակվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 10-ին տեղի ունեցավ ազատ ծրագիրը։

Մարզիչ Ռաֆայել Հարությունյանի (ԱՄՆ) սանի ընդհանուր արդյունքն է 332,60 միավոր։ Ազատ ծրագրում նա 5 անգամ 4 պտույտով ցատկ կատարեց եւ հավաքեց 218,63 միավոր։

Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին ճապոնացիների Յումա Կագիյաման եւ Սյոմա Ունոն։

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, ճապոնացի Յուձուրյու Հանյուն գրավեց չորրորդ տեղը՝ 283,21։

Պեկին-2022, գեղասահք, տղամարդիկ

  1. Նեյթան Չեն (ԱՄՆ)՝ 332,60
  2. Յումա Կագիյամա (Ճապոնիա)՝ 310,05
  3. Սյոմա Ունո (Ճապոնիա)՝ 293,00

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English