01:52  ,  10 փետրվարի, 2022

«Միլանը» պայքարից դուրս թողեց «Լացիոյին»՝ 4։0 (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Միլանն» ընդունեց Հռոմի «Լացիոյին» եւ հաղթանակ տարավ 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն։ Աչքի ընկան նաեւ պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն եւ կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն։

Կիսաեզրափակիչում «Միլանի» մրցակիցը կլինի չեմպիոն «Ինտերը», որը 2։0 հաշվով պարտության էր մատնել «Ռոմայի»։

Իտալիայի գավաթի խաղարկություն, քառորդ եզրափակիչ

«Միլան» - «Լացիո»՝ 4։0 (տեսանյութ)

Ռաֆայել Լեաու, 24, Օլիվյե Ժիրու, 41, 45+1, Ֆրանկ Կեսյե, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում