02:02  ,  9 փետրվարի, 2022

Իտալիայի գավաթ․ «Ինտերը» պայքարից դուրս թողեց «Ռոմային» (ֆոտո, վիդեո)

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում չեմպիոն Միլանի «Ինտերը» տանը մրցեց «Ռոմայի» հետ եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին իր նախկին թիմի դարպասը գրավեց «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի առավելությունը 68-րդ րոպեին կրկնապատկեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մայրաքաղաքային թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի «Միլան» - «Լացիո» դիմակայության հաղթողի հետ։

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Ինտեր» - «Ռոմա»՝ 2։0 (տեսանյութ)

Էդին Ջեկո, 2, Ալեքսիս Սանչես, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում