12:45  ,  8 փետրվարի, 2022

Պեկին-2022. Կատյա Գալստյանը չհաղթահարեց որակավորման փուլը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում չորրորդ մեդալային օրը մեկնարկի դուրս եկավ Հայաստանի առաջին կին ներկայացուցիչ Կատյա Գալստյանը:

 29-ամյա դահուկավազորդը մասնակցեց արագավազք մրցաձեւի որակավորման փուլին:  91 մասնակիցների մեջ Կատյա Գալստյանը 80-րդ տեղը զբաղեցրեց եւ դուրս մնաց պայքարից: Նրա արդյունքը 4 րոպե 48 վայրկյան է:

Որակավորման փուլը հաղթահարեցին առաջին 30 տեղը զբաղեցրած դահուկավազորդները: Լավագույն արդյունքը ցույց տվեց Շվեդիայի ներկայացուցիչ Ջոնա Սանդլինգը 3:09.03 արդյունքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում