12:45 8 փետրվարի, 2022Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում չորրորդ մեդալային օրը մեկնարկի դուրս եկավ Հայաստանի առաջին կին ներկայացուցիչ Կատյա Գալստյանը:
29-ամյա դահուկավազորդը մասնակցեց արագավազք մրցաձեւի որակավորման փուլին: 91 մասնակիցների մեջ Կատյա Գալստյանը 80-րդ տեղը զբաղեցրեց եւ դուրս մնաց պայքարից: Նրա արդյունքը 4 րոպե 48 վայրկյան է:
Որակավորման փուլը հաղթահարեցին առաջին 30 տեղը զբաղեցրած դահուկավազորդները: Լավագույն արդյունքը ցույց տվեց Շվեդիայի ներկայացուցիչ Ջոնա Սանդլինգը 3:09.03 արդյունքով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.