09:38  ,  7 փետրվարի, 2022

Ռոնալդուի հետեւորդների թիվն Instagram-ում հասել է 400 միլիոնի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետեւորդների թիվն Instagram-ում հասել է 400 միլիոնի։

Այդ ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող ամերիկացի մոդել Քայլի Ջեներն ունի 308 միլիոն հետեւորդ։ Երրորդ տեղում է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին՝ 306 միլիոն։

Ռոնալդուից շատ հետեւորդ ունի միայն Instagram սոցիալական ցանցի առանձին էջը՝ 469 միլիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news