02:02  ,  3 փետրվարի, 2022

«Վալենսիան» պայքարից դուրս թողեց «Կադիսին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Վալենսիան» ընդունեց «Կադիսին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Դաշտի տերերին հաղթանակ բերեցին պորտուգալացի կիսապաշտպան Գոնսալու Գեդեշն ու իսպանացի հարձակվող Ուգո Դուրոն։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» պահեստայինների թվում էր եւ խաղին չմասնակցեց։

Իսպանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Վալենսիա» - «Կադիս»՝ 2։1 (տեսանյութ)

Գոնսալու Գեդեշ, 24, Ուգո Դուրո, 79 - Լուկաս Պերես, 54, 11մ

Հեռացում՝ Կալա («Կադիս»), 84, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English