17:17  ,  31 հունվարի, 2022

Հայաստանի հավաքականը Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ մեկնել է Թբիլիսի

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ մեկնել է Թբիլիսի, որտեղ երկշաբաթյա հավաք կանցկացնի Հայաստանի առաջնությունից առաջ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:

Հավաքին մասնակցում են Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, երիտասարդներից՝ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը:

Թիմի հետ Թբիլիսիում կաշխատեն հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչներ Հայկ Նազարյանն ու Աշոտ Գասպարյանը:

Հավաքը կտեւի մինչեւ փետրվարի 14-ը, որից հետո Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը Երեւանում փետրվարի 15-17-ը կմասնակցի Հայաստանի առաջնությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում