16:17  ,  28 հունվարի, 2022

«Յուվենտուսի» բազմաթիվ երկրպագուներ են դիմավորել Վլահովիչին (ֆոտո, վիդեո)

Իտալական «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը բուժզննում է անցել «Յուվենտուսում» եւ առաջիկա ժամերին կկնքի պայմանագիր։

21-ամյա սերբ հարձակվողին «Յուվենտուսի» բազմաթիվ երկրպագուներ են դիմավորել ակումբի մարզաբազայի մոտ։ Նա արժանացել է ջերմ ընդունելության։

Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը «Ֆիորենտինայի» հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում