10:37  ,  28 հունվարի, 2022

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Միլանի «Ինտեր»

Գերմանիայի հավաքականի պաշտպան Ռոբին Գոսենսը Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվեց Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտեր», հաղորդում է ակումբի կայքը։

Կողմերը կնքել են կես տարվա վարձակալության պայմանագիրը։ «Ինտերը» ամռանը պետք է 25 միլիոն եվրոյով գնի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։

Ընթացիկ մրցաշրջանում Գոսենսը «Ատալանտայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 8 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով