19:15  ,  25 հունվարի, 2022

«Սլովանը» պարտվել է, Բարսեղյանը նշել է նորամուտը

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը նորամուտն է նշել Սլովակիայի «Սլովանում»։

Բրատիսլավայի թիմը Դուբայում անցկացնում է մարզումային հավաք եւ առաջին ստուգողական խաղում մրցել է Լատվիայի «Ռիգայի» հետ։

«Սլովանը» պարտվել է 1։2 հաշվով։ Տիգրան Բարսեղյանը եղել է մեկնարկային կազմում եւ փոխարինվել է 70-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում