12:35  ,  23 հունվարի, 2022

Իբրահիմովիչը նշել է աշխարհի լավագույն դարպասապահին

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, թե ով է հիմա աշխարհի լավագույն դարպասապահը։

«Գիտեմ, որ հիմա բարդ է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչին ընտրություն կատարել երկու դարպասապահների միջեւ։ Ես չեմ ճանաչում Կեյլոր Նավասին, բայց նա գերազանց դարպասապահ է։

ՊՍԺ-ում հիմա երկու հրաշալի դարպասապահներ են, բայց իմ պատկերացմամբ՝ Ջանլուիջի Դոնարուման հիմա լավագույնն է։ Այսստեղ վիճելու կարիք չկա։ Նա ուժեղագույն դարպասապահն է աշխարհում։ Ես նրա հետ խաղացել եմ եւ գիտեմ՝ ինչ եմ ասում»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։

Դոնարումայի նախորդ ակումբը «Միլանն» էր։ Անցած ամռանը նա 5 տարվա պայմանագիր կնքեց ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English