01:57  ,  23 հունվարի, 2022

«Մարսելը» հաղթեց «Լանսին» եւ 10 միավոր հետ է ՊՍԺ-ից (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում «Լանսը» սեփական խաղադաշտում մրցեց «Մարսելի» հետ եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։

Ֆրանսիացի կիսապաշտպան Դիմիտրի Պայետի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող հարձակվող Սեդրիկ Բակամբուի գոլերը հաղթանակ բերեցին հյուրերին։

21 խաղից հետո «Մարսելը» 40 միավորով երկրորդն է եւ 10 միավոր հետ է առաջատար ՊՍԺ-ից։ «Լանսը» 7-րդն է՝ 33 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 22-րդ տուր

«Լանս» - «Մարսել»՝ 0։2 (տեսանյութ)

Դիմիտրի Պայետ, 34, 11մ, Սեդրիկ Բակամբու, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English