03:06  ,  21 հունվարի, 2022

Իսպանիայի գավաթ․ «Բարսելոնան» դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում «Բարսելոնան» Բիլբաոյում հյուրընկալվեց «Աթլետիկին» եւ պարտություն կրեց լրացուցիչ ժամանակում՝ 2։3։

Արդեն երկրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց դաշտի տերերի իսպանացի հարձակվող Իկեր Մունյայինը։ 20-րդ րոպեին կատալոնական թիմի պատասխան գոլը խփեց իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։ 86-րդ րոպեին իսպանացի պաշտպան Ինյիգո Մարտինեսը առաջ մղեց «Աթլետիկոյին», սակայն ավելացված երրորդ րոպեին բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի փոխանցումից հետո իսպանացի կիսապաշտպան Պեդրին փրկեց Չավիի գլխավորած թիմին պարտությունից հիմնական ժամանակում։

Լրացուցիչ ժամանակի առաջին կեսի վերջին րոպեին «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում։ 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց Իկեր Մունյաինը՝ ձեւակերպելով դուբլ։

«Աթլետիկը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Աթլետիկ Բիլբաո» - «Բարսելոնա»՝ 3։2 (հիմնական ժամանակ՝ 2։2), (տեսանյութ)

Իկեր Մունյաին, 2, 105+1, 11մ, Ինյիգո Մարտինես, 86 - Ֆերան Տորես, 20, Պեդրի, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում