16:34  ,  20 հունվարի, 2022

AusOpen. Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը պայքարից դուրս թողեց Նիկ Կիրյոսին

Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Ռուսաստանցի մարզիկը մրցեց աշխարհի 115-րդ ռակետ ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:1), 4:6, 6:4, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ, 4 րոպե։

Դանիիլ Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի Նիդերլանդների ներկայացուցիչ Բոտիկ վան դե Զանդսհուլպը, որը պարտության է մատնել ֆրանսիացի Ռիշար Գասկեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում