02:00  ,  20 հունվարի, 2022

Իսպանիայի գավաթ․ Մադրիդի «Աթլետիկոն» ավարտեց պայքարը (տեսանյութ)

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» ավարտեց պայքարը Իսպանիայի գավաթի խաղարկությունում։

1/8 եզրափակիչում արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ռեալ Սոսիեդադի» հետ եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։

Դաշտի տերերին հաղթանակ բերեցին բելգիացի կիսապաշտպան Ադնան Յանուզայի եւ նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտի գոլերը։

«Ռեալ Սոսիեդադը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ռեալ Սոսիեդադ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2։0 (տեսանյութ)

Ադնան Յանուզայ, 33, Ալեքսանդր Սյորլոտ, 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում