02:00 20 հունվարի, 2022Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» ավարտեց պայքարը Իսպանիայի գավաթի խաղարկությունում։
1/8 եզրափակիչում արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ռեալ Սոսիեդադի» հետ եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։
Դաշտի տերերին հաղթանակ բերեցին բելգիացի կիսապաշտպան Ադնան Յանուզայի եւ նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտի գոլերը։
«Ռեալ Սոսիեդադը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ռեալ Սոսիեդադ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2։0 (տեսանյութ)
Ադնան Յանուզայ, 33, Ալեքսանդր Սյորլոտ, 47
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.