22:14  ,  19 հունվարի, 2022

Գարեթ Բեյլը կես տարվա ընդմիջումից հետո վերադարձել է «Ռեալի» կազմ

Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլն ընդգրկվել է իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հայտացուցակում «Էլչեի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղին։

Մկանային վնասվածքների եւ մեջքի հետ կապված խնդիրների պատճառով խաղադաշտ դուրս չի եկել օգոստոսի 28-ից։

Բեյլի պայմանագիրն Արքայական թիմի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

«Էլչե» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով