23:38  ,  16 հունվարի, 2022

Պրեմիեր լիգա․ Ջեյմս Միլների ռեկորդը

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Բրենթֆորդի» դեմ խաղադաշտ դուրս եկած «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները Պրեմիեր լիգայի ռեկորդ է գրանցել։

Անգլիացի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում հանդես է եկել ե՛ւ 16 տարեկանում, ե՛ւ 36 տարեկանում։ Նա այդ ցուցանիշով միակն է Անգլիայի առաջնությունների պատմության մեջ, հաղորդում է  liverpoolecho.co.uk-ը։  Միլները հունվարի 4-ին է նշել 36-ամյակը։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» «Բրենթֆորդին» հաղթել է 3։0 հաշվով եւ բարձրացել երկրորդ տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս