00:21  ,  16 հունվարի, 2022

«Կադիսը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ, Հարոյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Կադիսը» հյուրընկալվեց Խիխոնի «Սպորտինգին»։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0։0։

Հետխաղային 11 մետրանոցներով «Կադիսն» առավելության հասավ 4։2 հաշվով եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Իսպանիայի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ

«Սպորտինգ Խիխոն» - «Կադիս»՝ 0։0 (հիմնական ժամանակ՝ 0։0), 11մ՝ 2։4

«Մալյորկա» - «Էսպանյոլ»՝ 2։1

Տակեֆուսա Կուբա, 32, Աբդոն Պրատս, 60 - Խավյեր Պուադո, 62

Հեռացում՝ Անդրիա Պեդրոսա («Էսպանյոլ»), 90+7, երկրորդ դեղին քարտ

«Ժիրոնա» - «Ռայո Վալյեկանո»՝ 1։2

Բերնարդո Էսպինոսա, 26 - Սերխի Գվարդիոլա, 45+1, 48

Չիրացրած՝ 11մ՝ Կրիստիան Ստուանի («Ժիրոնա»), 71

Հեռացում՝ Գաբրիել Մարտինես Ագիլերա («Ժիրոնա»), 90+8

«Բետիս» - «Սեւիլիա»՝ 00։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում