19:12  ,  14 հունվարի, 2022

ԵԱ. Հայաստանի զույգը կարճ ծրագրում գրավեց 14-րդ տեղը

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պարային զույգը մասնակցեց կարճ ծրագրին։

Պեկինի Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեցող Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը գրավեցին 14-րդ տեղը՝ հաղթահարելով որակավորման շեմը եւ իրավունք ստանալով մասնակցելու նաեւ ազատ ծրագրին, որը տեղի կունենա հունվարի 15-ին։

27 զույգից պայքարը շարունակում է 20 զույգ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանն քիչ անց կմասնակցի մենասահքի ազատ ծրագրին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում