Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոտի ծառայություններով, հաղորդում է իսպանական AS-ը։
Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը փոխարինող է փնտրում անգլիացի պաշտպան Կիրան Տրիպիերին, որը տեղափոխվել է անգլիական «Նյուքասլ»։
Transfermarkt-ը Դալոտի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։
«Աթլետիկոն» դիտարկում է նաեւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» խաղացող Ռասմուս Կրիստենսենի եւ իսպանական «Վալենսիան» ներկայացնող Դանիել Վասի տարբերակները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում