11:12  ,  13 հունվարի, 2022

Սերժիու Օլիվեյրան՝ «Ռոմայի» խաղացող (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրան պորտուգալական «Պորտուից» տեղափոխվեց «Ռոմա», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են կես տարվա վարձակալության պայմանագիր։

Պորտուգալացի ֆուտբոլիստը հնարավորություն ունենա մասնակցելու «Կալյարիի» դեմ Իտալիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպմանը, որը հունվարի 16-ին է։

Իտալական մամուլը գրել էր, որ կես տարվա վարձակալության համար «Ռոման» կվճարի 1 միլիոն եվրո, իսկ ամռանը հնարավորություն կունենա 13,5 միլիոն եվրոյով գնել նրա տրանսֆերային իրավունքը։

Ընթացիկ մրցաշրջանում Օլիվեյրան մասնակցել է 24 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Օլիվեյրան Պորտուգալիայի հավաքականի խաղացող է 2018 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English