Իտալիայի հավաքականի նախկին ավագ, աշխարհի չեմպիոն, 2006թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն հրաժարվել է գլխավորել Լեհաստանի հավաքականը։ Առաջարկը ստանալուց մի քանի օր անց 48-ամյա մասնագետը մերժել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Պատճառներից մեկը աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար հանդիպումներին պատրաստվելու սեղմ ժամկետն է, հաղորդում է Goal.com-ը։
Լեհաստանի հավաքականի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչի հանդիպումը Ռուսաստանի հավաքականի հետ կանցկացնի մարտի 24-ին Մոսկվայում։ Հաղթողը ուղեգրի համար կմրցի Չեխիա - Շվեդիա զույգի հաղթողի հետ։
Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է պորտուգալացի Պաուլու Սոուզայի հեռանալուց հետո։ Նա գլխավորել է բրազիլական «Ֆլամենգոն»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:01 , 5 նոյեմբերի 
20:38 , 5 նոյեմբերի
20:26 , 5 նոյեմբերի
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի