21:10 11 հունվարի, 2022Իտալիայի հավաքականի նախկին ավագ, աշխարհի չեմպիոն, 2006թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն հրաժարվել է գլխավորել Լեհաստանի հավաքականը։ Առաջարկը ստանալուց մի քանի օր անց 48-ամյա մասնագետը մերժել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Պատճառներից մեկը աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար հանդիպումներին պատրաստվելու սեղմ ժամկետն է, հաղորդում է Goal.com-ը։
Լեհաստանի հավաքականի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչի հանդիպումը Ռուսաստանի հավաքականի հետ կանցկացնի մարտի 24-ին Մոսկվայում։ Հաղթողը ուղեգրի համար կմրցի Չեխիա - Շվեդիա զույգի հաղթողի հետ։
Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է պորտուգալացի Պաուլու Սոուզայի հեռանալուց հետո։ Նա գլխավորել է բրազիլական «Ֆլամենգոն»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.