14:44  ,  11 հունվարի, 2022

AusOpen. 19-ամյա Էլինա Ավանեսյանը դուրս եկավ որակավորման կիսաեզրափակիչ

Ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության որակավորման փուլի կիսաեզրափակիչ։

19-ամյա թենիսիստուհին մրցել է Լիխտենշտեյնի ներկայացուցիչ Կատինկա ֆոն Դայհմանի հետ եւ առավելության է հասել 6:2, 5:7 (5:7), 6:3 հաշվով։

Մրցախաղը տեւել է 2 ժամ եւ 17 րոպե։

Որակավորման կիսաեզրափակիչում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի ամերիկացի Գրեյս Մինի եւ ուկրաինացի Կատերինա Կոզլովի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում