Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Սեւիլիան» ընդունեց «Խետաֆեին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։
Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմի միակ գոլը խփեց իսպանացի հարձակվող Ռաֆայել Միրը։
«Սեւիլիան» (20 խաղ) 44 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ռեալից» (21 խաղ) հետ է 5 միավոր։ «Խետաֆեն» (20 խաղ) 16-րդն է՝ 18 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Սեւիլիա» - «Խետաֆե»՝ 1։0 (տեսանյութ)
Ռաֆայել Միր, 22
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում