22:51  ,  6 հունվարի, 2022

Իսպանիայի գավաթ․ «Սեւիլիան» ուժեղ էր «Սարագոսայից»

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Սեւիլիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց Սեգունդան ներկայացնող «Սարագոսայի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Աչքի ընկան ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն եւ իսպանացի հարձակվող Ռաֆայել Միրը։

Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

«Վիլյառեալը» 1։2 հաշվով պարտվեց «Սպորտինգ Խիխոնին» եւ դուրս մնաց պայքարից։

Իսպանիայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ

«Սարագոսա» - «Սեւիլիա»՝ 0։2

Ժյուլ Կունդե, 31, Ռաֆայել Միր, 69

«Սպորտինգ Խիխոն» - «Վիլյառեալ»՝ 2։1

Ուրոշ Ջյուրջեւիչ, 67, Բոգդան Միլովանով, 88 - Ռաուլ Ալբիոլ, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում