21:21  ,  6 հունվարի, 2022

«Կադիսը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Կադիսը» հյուրընկալվեց Սեգունդան ներկայացնող «Ֆուենլաբրադային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլն ավելացված երրորդ րոպեին խփեց հյուրերի չիլիացի կիսապաշտպան Թոմաս Ալարկոնը։

«Կադիսի» 10 խաղացողներ, այդ թվում Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը վարակվել են կորոնավիրուսով եւ չէին մեկնել այս խաղին։

«Կադիսը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Իսպանիայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ

«Ֆուենլաբրադա» - «Կադիս»՝ 0։1 (տեսանյութ)

Թոմաս Ալարկոն, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում