00:21  ,  6 հունվարի, 2022

«Բարսելոնայի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալվեց երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Լինարեսին» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Դաշտի տերերն առաջինը հասան հաջողության։ 19-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի հարձակվող Անտոնիո Դիասը։

Չավիի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց 63-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի գոլի շնորհիվ։ 6 րոպե անց հյուրերի հաղթական գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Ֆերան Ժուտգլան։

Վերադարձից հետո նորամուտը պաշտոնական խաղում նշեց բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը, որը դարձավ կատալոնական ակումբում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը՝ 38 տարեկան, 244 օրական։ Նախորդ ռեկորդակիրը Խոսե Պինտոն էր՝ 38 տարեկան, 190 օրական։

«Բարսելոնան» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Իսպանիայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ

«Լինարես» - «Բարսելոնա»՝ 1։2 (տեսանյութ)

Անտոնիո Դիաս, 19 - Ուսման Դեմբելե, 63, Ֆերան Ժուտգլա, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում