02:49  ,  5 հունվարի, 2022

«Էսպանյոլը» 11 մետրանոցներով հաղթեց Սեգունդան ներկայացնող թիմին

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Էսպանյոլը» հյուրընկալվեց Սեգունդան ներկայացնող «Պոնֆերադինային»։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։ Արդեն չորրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Էսպանյոլի» իսպանացի պաշտպան Անդրիա Պեդրոսան, սակայն 88-րդ րոպեին «Պոնֆերադինան» ստացավ 11 մետրանոցի իրավունք, որն արդյունավետ իրացրեց բրազիլացի հարձակվող Յուրին։

Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։

11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Էսպանյոլի» ֆուտբոլիստները՝ 3։1։ Բարսելոնան ներկայացնող թիմը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English