10:09  ,  5 հունվարի, 2022

Մադրիդի «Աթլետիկոյի» անգլիացի պաշտպանը կվերադառնա Պրեմիեր լիգա

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Կիրան Տրիպիերը այս ամիս կվերադառնա Անգլիայի Պրեմիեր լիգա։ 31-ամյա անգլիացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նյուքասլում», հաղորդում է Sky Sports-ը։ Մադրիդյան ակումբը տրանսֆերից կստանա մոտ 15 միլիոն եվրո։

Կիրան Տրիպիերը 2019-ին Լոնդոնի «Տոտենհեմից» էր տեղափոխվել Մադրիդ։

Ընթացիկ մրցաշրջանում նա արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English